Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պուտին. Ղարաբաղում զոհերի թիվը գերազանցել է 4 000-ը

Պուտին. Ղարաբաղում զոհերի թիվը գերազանցել է 4 000-ը
13.11.2020 | 22:29

Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ խնդիրներ են ծագել, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մարտերի հետևանքով զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում, գերազանցել է չորս հազարը, վիրավոր է ավելի քան ութ հազար մարդ: Փախստականների թիվը, տարբեր տվյալներով, տասնյակ հազարների է հասնում», - ասել է Պուտինը՝ Լեռնային Ղարաբաղում հունմանիտար հարցերի լուծման թեմայով խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքով՝ ոչնչացված են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բազմաթիվ մշակութային օբյեկտներ:

Դիտվել է՝ 3960

Մեկնաբանություններ